շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թրամփը մտադիր է Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովի արդյունքում Ուկրաինայում հրադադարի հասնել. Մակրոն

Թրամփը մտադիր է Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովի արդյունքում Ուկրաինայում հրադադարի հասնել. Մակրոն

Այսօր եվրոպացի առաջնորդների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առցանց հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Թրամփը մտադիր է օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովի արդյունքում Ուկրաինայում հրադադարի հասնել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Մակրոնն ասել է, որ ԱՄՆ նախագահի գլխավոր նպատակն Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հրադադարն է:

Նա նաև հիշեցրել է ԵՄ դիրքորոշումը, ըստ որի՝ տարածքային հարցերը պետք է քննարկվեն միայն Ուկրաինայի մասնակցությամբ։

Անդրադառնալով նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությանը՝ Ֆրանսիայի նախագահը ոչինչ չի բացառել։

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից կազմակերպված՝ եվրոպական երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների առցանց հանդիպումը՝ Ուկրաինայի հարցով, որին մասնակցել են նաև Դոնալդ Թրամփը և Բեռլին ժամանած՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ 

  • Կիսվել: