երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Թրամփը կրկին Իրանին սպառնացել է հարվածներով

Թրամփը կրկին Իրանին սպառնացել է հարվածներով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր երկրի ներկայացուցիչների՝ իրանական պատվիրակության հետ բանակցությունների թեժ շրջանում կրկին սպառնացել է «շատ ուժեղ հարվածով»։

«Իրանը պետք է անհապաղ կանգնեցնի Լիբանանում իր բարձր վարձատրվող պրոքսիներին, որպեսզի նրանք խնդիրներ չստեղծեն։ Եթե նրանք դա չանեն, մենք կրկին շատ ուժեղ հարված կհասցնենք Իրանին, ինչպես անցյալ շաբաթ, միայն թե՝ ավելի ուժեղ!!!», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Նշենք, որ չնայած հրադադարին՝ իսրայելական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Լիբանանի հարավին՝ իրենց գործողությունները բացատրելով «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարով։

  • Կիսվել: