Թրամփը հայտարարել է, որ Պուտինի նստավայրի վրա հարձակման մասին մանրամասներ չգիտի
Ես իրականում ոչինչ չգիտեմ այդ մասին։ Ես հենց նոր լսեցի, բայց մանրամասները չգիտեմ: Դա շատ վատ է; Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա ուկրաինական հարձակման մասին։
«Ահա թե ինչու ես կանխեցի «Տոմահավկ»-երի մատակարարումը»,-նշել է Թրամփը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Նովգորոդի մարզում գտնվող՝ ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական 91 անօդաչու թռչող սարք է հшրձակվել:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել էր Լավրովի խոսքերը՝ ընդգծելով, որ Ռուսաստանն է հարվածներ նախապատրաստում Կիևում կառավարական շենքերի ուղղությամբ:
Իր հերթին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը տեղեկացել է ՌԴ նախագահի նստավայրի վրա հարձակման մասին և ասել, որ «ԱՄՆ վարչակազմը, փառք Աստծո, Tomahawk հրթիռներ չի մատակարարել Ուկրաինային»։


