Թրամփը հայտարարել է, որ աշխատում է Գազայի հատվածում սովի դեմ պայքարի ծրագրի վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ աշխատում է Գազայի հատվածում սովի դեմ պայքարի ծրագրի վրա։
Նա, մասնավորապես, ասել է. «Մենք ուզում ենք օգնել մարդկանց։ Մենք ուզում ենք օգնել նրանց ապրել։ Մենք ուզում ենք, որ մարդիկ սնվեն։ Սա այն բանն է, որը պետք է տեղի ունենար վաղուց»:
Նշվում է նաև, որ Թրամփը հստակեցրել է, որ մտահոգված է Գազայի հատվածում սովի մասին հաղորդագրություններով և մեղադրել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը անկլավ հասնող մարդասիրական օգնությունը գողանալու, ապա վաճառելու մեջ։


