հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում կփրկի երկիրը երրորդ համաշխարհային պատերազմից

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում կփրկի երկիրը երրորդ համաշխարհային պատերազմից

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2024 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում կփրկի երկիրը երրորդ համաշխարհային պատերազմից։

Նրա կարծիքով՝ ներկայիս վարչակազմը սխալ քաղաքականություն է վարում, ինչն անխուսափելիորեն տանում է դեպի լայնամասշտաբ հակամարտություն: Նախկին նախագահը նաև զգուշացրել է՝ պատասխանատվության կենթարկի Չինաստանին կորոնավիրուսի ենթադրյալ տարածման համար և կհրաժարվի առաջին անհրաժեշտության չինական ապրանքների ներմուծումից:

Fox News-ին տված մեկնաբանությունում էլ Թրամփը հավատացրել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում Ուկրաինային ամերիկյան աջակցության չափը «մեծապես կախված կլինի» Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքից։ Նա հավելել է՝ պատերազմի համար պետք է վճարի Եվրոպան:

  • Կիսվել: