Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուժ չի կիրառկի Կանադան իրեն միացնելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում բացառել է, որ Վաշինգտոնը երբևէ ռազմական ուժ կկիրառի Կանադան Միացյալ Նահանգներին միացնելու համար։
Նա, մասնավորապես, ասել է. «Չեմ կարծում, որ մենք երբևէ կհասնենք այդ կետին: Գրենլանդիայի հետ ինչ-որ բան կարող է տեղի ունենալ, և ես անկեղծ կլինեմ, դա մեզ պետք է թե՛ ազգային, թե՛ միջազգային անվտանգության համար, բայց ես կարծում եմ, որ դա շատ քիչ հավանական է: Ես ընդհանրապես չեմ տեսնում, որ դա տեղի կունենա Կանադայի հետ»:
Թրամփը նաև հայտարարել է, որ եթե Կանադան ԱՄՆ-ի մաս լինի, ապա այն «արժեքավոր նահանգ» կդառնա։ «Երբ ես նայում եմ քարտեզին առանց այս արհեստական գծի (Կանադայի և ԱՄՆ-ի սահմանը-ժմբ.), որը գծվել է քանոնով շատ տարիներ առաջ, նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե ինչ հրաշալի երկիր կարող է լինել»: