Թրամփը չի բացառել, որ Ուկրաինայի շուրջ իր մոտեցումները կարող են փոփոխվել
Ուկրաինայի խաղաղ կարգավորման վերաբերյալ պարզություն կլինի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին ռադիոհաղորդավար Թոդ Սթարնսի հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա հավելել է, որ դրանից հետո կարող է փոխել իր մոտեցումն ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:
«Կարծում եմ՝ երկու շաբաթվա ընթացքում մենք կիմանանք՝ այս կամ այն կերպ։ Դրանից հետո մենք կարող ենք ստիպված լինել այլ մոտեցում ցուցաբերել, բայց կտեսնենք»,-ասել է Թրամփը։


