շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թրամփն ու Պուտինը դեմառդեմ կհանդիպեն Ալյասկայում, Զելենսկին չի մասնակցի. Սպիտակ տուն

Թրամփն ու Պուտինը դեմառդեմ կհանդիպեն Ալյասկայում, Զելենսկին չի մասնակցի. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Անքորիջում, Ալյասկա նահանգում կհանդիպի դեմ առ դեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի հրավիրվել ուրբաթ Ալյասկայում անցկացվելիք Թրամփ-Պուտին գագաթնաժողովին, քանի որ Պուտինն էր խնդրել հանդիպումը Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջոցով։

«Այսպիսով, նախագահը համաձայնում է այս հանդիպմանը նախագահ Պուտինի խնդրանքով,- ասել է նա։ -Այս հանդիպման նպատակն է, որ նախագահը հեռանա ավելի լավ ընկալումով, թե ինչպես կարող ենք վերջ դնել այս պատերազմին»։

Լևիթը նաև նշել է, որ Թրամփը հույս ունի, որ ապագայում կարող է տեղի ունենալ Զելենսկու հետ եռակողմ հանդիպում՝ հակամարտությունը վերջ տալու համար։

«Կարծում եմ, որ ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի նախագահի հետ նույն սենյակում գտնվելը, դեմ առ դեմ նստելը, այլ ոչ թե հեռախոսով խոսելն այդ նախագահին կտա լավագույնս հասկանալու, թե ինչպես վերջ դնել այս պատերազմին»,-նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։

  • Կիսվել: