Թրամփն ու Նեթանյահուն մտադիր են նոր վերջնագիր ներկայացնել ՀԱՄԱՍ-ին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ծրագրել են նոր վերջնագիր ներկայացնել ՀԱՄԱՍ-ին, տեղեկացնում է The New York Times-ը:
Նշվում է, որ Վաշինգտոնն ու Թել Ավիվը մտադիր են ՀԱՄԱՍ-ից համապարփակ համաձայնագիր ձեռք բերել աստիճանական մեկանգամյա գործարքների փոխարեն։
Վերջնագրի պայմանների համաձայն՝ արմատականները պետք է ազատ արձակեն մնացած պատանդներին՝ իսրայելական բանտերից պաղեստինցի բանտարկյալներին ազատելու դիմաց, ինչպես նաև համաձայնեն պատերազմի դադարեցման պայմաններին, որոնք ներառում են զինաթափում և ապագայում պայքարիդ ադարեցում, այլապես Իսրայելի բանակը կշարունակի իր քարոզարշավը:
Հաղորդվում է նաև, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Մահմուդ Մարդավին հայտարարել է, որ պաղեստինյան խմբավորումը դեռ չի ստացել համապարփակ համաձայնագրի վերաբերյալ Իսրայելի պաշտոնական առաջարկը արաբական միջնորդներից: Նա հավելել է, որ չնայած ՀԱՄԱՍ-ը սկզբունքորեն աջակցում է նման համաձայնագրին, նա մտադիր չէ զինաթափվել:


