կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Թրամփն այլևս հետաքրքրված չէ Պուտինի հետ զրույցներ վարելով

Թրամփն այլևս հետաքրքրված չէ Պուտինի հետ զրույցներ վարելով

Արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպումը կարո՞ղ է օգնել Ուկրաինայում հրադադարի հասնելուն։ Լրագրողների այս հարցին ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ինքն այլևս հետաքրքրված չէ զրույցներ վարելով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Թրամփը պարզաբանել է, որ ինքն արդեն բազմիցս խոսել է Պուտինի հետ, բայց զրույցներից հետո Ռուսաստանը շարունակել է հարձակվել Ուկրաինայի վրա։

Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանին 10-ից 12 օր է տալիս ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հասնելու համար՝ նախկինում իր տված 50 օրվա փոխարեն:

Նշենք, որ դարձյալ այսօր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքներ չեն տարվում, սակայն եթե նախագահները նույն քաղաքում լինեն, տեսականորեն հանդիպում կարող է կազմակերպվել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս հայտարարել է, որ մտադիր է ջանքեր գործադրել Ստամբուլում Թրամփի և Պուտինի հանդիպումը կազմակերպելու համար։

 

  • Կիսվել: