շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Թրամփն Առողջապահության նախարարի պաշտոնում առաջադրել է Ռոբերտ Քենեդի կրտսերի թեկնածությունը

Թրամփն Առողջապահության նախարարի պաշտոնում առաջադրել է Ռոբերտ Քենեդի կրտսերի թեկնածությունը

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ռոբերտ Քենեդի կրտսերին կնշանակի Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար։

Թրամփն այսպիսով լրացնում է սկանդալային որոշումների ցանկը, որոնց հաստատումը Սենատում ցույց կտա ապագա նախագահին հանրապետականների հավատարմության աստիճանը, գրում է CNN-ը։

«Ես ոգևորված եմ Ռոբերտ Քենեդի կրտսերին հայտարարելու որպես Միացյալ Նահանգների Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար:

Բոլոր ամերիկացիների անվտանգությունն ու առողջությունը ցանկացած վարչակազմի ամենակարևոր աշխատանքն է»,-այս մասին X-ի իր էջում գրել է Դոնալդ Թրամփը:

Նա ամերիկացիներին հավաստիացրել է, որ Քենեդի կրտսերը կվերականգնի գիտական հետազոտությունների «Ոսկե ստանդարտի» ավանդույթը՝ «վերջ դնելով քրոնիկ հիվանդությունների համաճարակին՝ Ամերիկան կրկին հզոր և առողջ դարձնելու համար»:

Քենեդի կրտսերը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ շեշտելով, որ հավատարիմ է Ամերիկան կրկին առողջ դարձնելու տեսլականին:
 
«Ես հանձնառու եմ առաջ մղել Ամերիկան կրկին առողջ դարձնելու ձեր տեսլականը: Մենք ունենք սերունդների հնարավորություն՝ համախմբելու գիտության, բժշկության, արդյունաբերության և կառավարության ամենամեծ մտքերը՝ վերջ դնելու քրոնիկ հիվանդությունների համաճարակին:Միասին մենք մաքրելու ենք կոռուպցիան: Իմ հանձնառությունն ամերիկյան ժողովրդին ազնիվ պետական ծառայող լինելն է»,- X-ի իր էջում գրել է Քենեդի կրտսերը:
 

  • Կիսվել: