շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թրամփն 90 օրով հետաձգել է չինական ներմուծման նոր մաքսատուրքերը. CNBC

Թրամփն 90 օրով հետաձգել է չինական ներմուծման նոր մաքսատուրքերը. CNBC

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը CNBC-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով հետաձգել է չինական ներմուծման նոր մաքսատուրքերը 90 օրով:

Նշվում է, որ դա կողմերի միջև անցյալ ամսվա վերջին Ստոկհոլմում անցկացրած բանակցությունների վերջին փուլի սպասվող արդյունքն էր։

Միացյալ Նահանգները և Չինաստանը ավելի վաղ համաձայնության էին եկել մաքսատուրքերի մեծ մասը կասեցնելու շուրջ։

  • Կիսվել: