շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թրամփի կողմից Պուտինին ներկայացրած հրադադարի վերաբերյալ վերջնագրի ժամկետի լրանալու օրը ՌԴ- զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային

Թրամփի կողմից Պուտինին ներկայացրած հրադադարի վերաբերյալ վերջնագրի ժամկետի լրանալու օրը ՌԴ- զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային

Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրած հրադադարի վերաբերյալ վերջնագրի ժամկետի լրանալու օրը Ռուսաստանն անօդաչու թռչող սարքերով նոր զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային: Այս մասին ասված է Ուկրաինայի Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տելեգրամյան ալիքում:

«Ռուսական ուժերը ավելի քան 100 օդային հարձակում են իրականացրել, այդ թվում՝ «Շահեդ» տիպի հարվածային անօդաչու թռչող սարքերով, տարբեր տեսակի դրոնների իմիտատորներով, ինչպես նաև 8 ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ ուկրաինական ստորաբաժանումներին հաջողվել է երկրի հյուսիսում, հարավում, արևելքում և կենտրոնում խոցել կամ ճնշել 82 ռուսական անօդաչու թռչող սարք: Հարվածներն իրականացվել են Սմոլենսկից, Կրասնոդարի երկրամասից, Կուրսկից, Բրյանսկից, Պրիմորսկ-Ախտարսկից, ինչպես նաև Ղրիմից:

Բացի դրանից, նշվում է, որ ռուսական հարձակման թիրախներից մեկը եղել է Կիևի մարզի Բուչա քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքը, վնասվել են մասնավոր տներ, մանկապարտեզ, անավարտ շինություններ:

Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորյուկն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ  ՀՕՊ ուժերի արդյունավետ աշխատանքի շնորհիվ ոչնչացվել է հարձակվող անօդաչու թռչող սարքերի մեծ մասը։ Հարձակումներ են եղել նաև Օդեսայի, Սումիի մարզերի, Խարկովի վրա, ինչի հետևանքով կան ավերածություններ ու տուժածներ։

 

  • Կիսվել: