շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թրամփի հայտարարությունից հետո Հնդկաստանի նավթավերամշակման ընկերությունները դադարեցրել են ռուսական նավթ գնել

Թրամփի հայտարարությունից հետո Հնդկաստանի նավթավերամշակման ընկերությունները դադարեցրել են ռուսական նավթ գնել

Հնդկաստանի չորս պետական նավթավերամշակման գործարաններ, որոնք սովորաբար ռուսական նավթ են գնում, շուրջ մեկ շաբաթ չեն դիմել նոր գնման համար։ Այս մասին Reuters-ին հայտնել են գնման ծրագրերին ծանոթ չորս աղբյուրներ։

Ըստ նրանց՝ այս ընկերությունները դիմել են սփոտ շուկային՝ այլընտրանքային մատակարարումների համար, հիմնականում՝ Մերձավոր Արևելքից, ինչպես նաև Արևմտյան Աֆրիկայից նավթի համար։ Այնուամենայնիվ, Հնդկաստանում ռուսական նավթի խոշորագույն գնորդներն են մնում մասնավոր վերամշակման գործարանները՝ Reliance Industries-ը և Nayara Energy-ն։

Ինչպես հայտնի է՝ պետական ​​վերամշակման գործարանները կազմում են Հնդկաստանի ընդհանուր վերամշակման հզորության ավելի քան 60 տոկոսը, որը կազմում է օրական 5,2 միլիոն բարել։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր 100 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթ գնող երկրների նկատմամբ, եթե Մոսկվան խաղաղության համաձայնագիր չկնքի Ուկրաինայի հետ։ Իսկ նախօրեին Թրամփը հայտարարել էր Հնդկաստանի նկատմամբ 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին։

  • Կիսվել: