հինգշաբթի, մայիս 1
1 / 5 / 2025
Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը լքել է պաշտոնը. ո՞վ կզբաղեցնի նրա տեղը

Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը լքել է պաշտոնը. ո՞վ կզբաղեցնի նրա տեղը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն ու նրա տեղակալ Ալեքս Վոնգը կլքեն իրենց պաշտոնները Սպիտակ տանը, հայտնում են ամերիկյան աղբյուրները:

Նշվում է, որ մարտին Ուոլցը հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ սխալմամբ the Atlantic-ի խմբագիր Ջեֆրի Գոլդբերգին ներառել էր Signal չաթում, որտեղ քննարկվում էին Եմենում հութիների թիրախներին ռազմական հարված հասցնելու ծրագրերը:

Ավելի վաղ Թրամփը հրաժարվել էր աշխատանքից ազատել իր խորհրդականին՝ Signal չաթի հետ կապված իրավիճակը անվանելով «անլուրջ», իսկ խորհրդականին ՝ «լավ մարդ»: Մայք Ուոլցը մասնակցել է նաև մարտի 23-ին Ջիդդայում Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի և ՌԴ-ի ներկայացուցիչների հանդիպմանը:

Ըստ մեկ այլ տեղեկության՝ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը կդառնա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականը: Անցյալ ամիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հենց նա էր հանդպում անցկացրել Մոսկվայում:

  • Կիսվել: