հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Tommy Hilfiger-ն ու Calvin Klein-ը կփակեն իրենց խանութները Ռուսաստանում

Tommy Hilfiger-ն ու Calvin Klein-ը կփակեն իրենց խանութները Ռուսաստանում

Ամերիկյան PVH Corp.-ը, որին պատկանում են Tommy Hilfiger, Calvin Klein, Warner’s և այլ ապրանքանիշերը, որոշել է ժամանակավորապես փակել իր խանութները և մարտի 7-ից դադարեցնել առևտրային գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում․ հայտնում է ընկերությունը իր սոցիալական ցանցերում։ Փետրվարի 28-ից PVH-ն դադարեցրել է իր առցանց խանութների գործունեությունը Ռուսաստանում։

Միաժամանակ, կորպորացիան Ռուսաստանում աջակցություն կտրամադրի 550 աշխատակցի․ նրանք կշարունակեն աշխատավարձ ստանալ։

 

Ավելի վաղ նորաձևության ռիթեյլերներ՝ Inditex (Zara, Pull & Bear, Massimo Dutti, Bershka եւ այլն), Marks & Spencer, Mango, H&M ընկերությունները հայտարարել էին Ռուսաստանում աշխատանքի դադարեցման մասին։

 

  • Կիսվել: