Տոկաևը դատապարտել է ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումը. Կրեմլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝ Ղազախստանի նախագահը խստորեն դատապարտել է Նովգորոդի մարզում ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը:
Հաղորդվում է նաև, որ երկու երկրների ղեկավարները շնորհավորել են միմյանց գալիք Ամանորի կապակցությամբ, ինչպես նաև անդրադարձել երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի, այդ թվում՝ Ղազախստանի նախագահի՝ Մոսկվա կատարած պետական այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել էր ՌԴ նախագահի նստավայրին հարվածների մասին տեղեկությունը:


