շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տոկաեւը ցրել է խորհրդարանի ստորին պալատը

Տոկաեւը ցրել է խորհրդարանի ստորին պալատը

Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաեւը ցրել է Ղազախստանի խորհրդարանի՝ Մաժիլիսի ստորին պալատը եւ պատգամավորների արտահերթ ընտրությունները նշանակել մարտի 19-ին, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Պետության ղեկավարը 2023 թվականի հունվարի 19-ի հրամանագրով լուծարել է Ղազախստանի Հանրապետության յոթերորդ գումարման Մաժիլիսը, ինչպես նաեւ Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի պատգամավորների արտահերթ ընտրությունները նշանակել 2023 թվականի մարտի 19-ին»,-ասված է հաղորդագրության մեջ: 

Ավելի վաղ այդ օրը Տոկաեւը, սահմանադրության համաձայն, խորհրդակցություններ է անցկացրել խորհրդարանի պալատների նախագահների եւ վարչապետի հետ՝ Մաժիլիսի լուծարման եւ մասլիխատների (տեղական ներկայացուցչական մարմինների) լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ:

  • Կիսվել: