հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ղազախստանում մասշտաբային բարեփոխումներ են սպասվում. Տոկաեւ

Ղազախստանում մասշտաբային բարեփոխումներ են սպասվում. Տոկաեւ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը երկուշաբթի Ալմաթիում, Նաուրիզի տոնակատարության միջոցառման ժամանակ ունեցած իր ելույթում ասել է, որ երկրին մասշտաբային բարեփոխումներ են սպասվում։

«Առջեւում մեզ մասշտաբային բարեփոխումներ են սպասվում, առջեւում՝ նոր Ղազախստանի կառուցումն է։ Եվ ձեզ հետ միասին, երիտասարդության հետ միասին մենք անպայման կկառուցենք այդ նոր երկիրը, նոր Ղազախստանը, երկրորդ հանրապետությունը, եւ մենք կկարողանանք անել դա»,- ասել է նա՝ դիմելով քաղաքի բնակիչներին։

Պետության ղեկավարը հիշեցրել է, որ հունվարյան անկարգությունների ժամանակ Ալմաթին իր վրա է վերցրել ավազակների ու ահաբեկիչների հիմնական հարվածը, զոհվել եւ տուժել են անմեղ մարդիկ, հսկայական վնաս է հասցվել քաղաքային ենթակառուցվածքին։ «Ալմաթացիներ, երախտապարտ եմ ձեզ դրա համար, դուք չերկնչեցիք մեր պետականությանն սպառնացող չտեսնված վտանգի դեմ։ Դուք համախմբվեցիք ծայրահեղ պահին, ձեզ հետ էր ամբողջ երկիրը։ Մեր ժողովրդի միասնականության եւ համերաշխության շնորհիվ մենք հաղթահարեցինք այդ դաժան փորձությունը»,- նշել է Տոկաեւը։ 

  • Կիսվել: