չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Տիգրան Խուդավերդյանը ՌԴ-ում «Յանդեքսի» գլխավոր տնօրեն նշանակվելու երեկոյան մտել է ԵՄ սև ցուցակի մեջ

Տիգրան Խուդավերդյանը ՌԴ-ում «Յանդեքսի» գլխավոր տնօրեն նշանակվելու երեկոյան մտել է ԵՄ սև ցուցակի մեջ

Տիգրան Խուդավերդյանը լքում է «Յանդեքսի» գլխավոր տնօրենի տեղակալի, ինչպես նաև հոլանդական դուստր ձեռնարկություններում զբաղեցրած պաշտոնները Եվրամիության պատժամիջոցների ցանկում հայտնվելու պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ընկերության մամլո հաղորդագրությանը։ 

««Յանդեքսում» ձևավորվել է կառավարչական ուժեղ թիմ, և տնօրենների խորհուրդը կքննարկի ղեկավար կազմում տեղ գտած փոփոխությունները՝ հենվելով ունեցած կադրերի վրա», - ասված է հաղորդագրությունում։ 

Տիգրան Խուդավերդյանը «Յանդեքս» ընկերությունների խմբի գործադիր տնօրենն էր 2019 թ-ից։ Մարտի 15-ին ընկերությունը հայտնել էր նրա նշանակման մասին իբրև ՌԴ-ում «Յանդեքսի» գլխավոր տնօրեն։ Նույն երեկոյան Եվրամիությունը նրան մտցրեց պատժամիջոցների ցանկում։

  • Կիսվել: