շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Շոյգուն «Յանդեքս»-ի տնօրեն Խուդավերդյանին հանձնել է Ռուսական աշխարհագրական միության անդամակցության քարտ

Շոյգուն «Յանդեքս»-ի տնօրեն Խուդավերդյանին հանձնել է Ռուսական աշխարհագրական միության անդամակցության քարտ

Ռուսաստանի պաշտպանության նախարար և Ռուսական աշխարհագրական միության (ՌԱՄ) նախագահ Սերգեյ Շոյգուն «Յանդեքս» ընկերությունների խմբի տնօրեն Տիգրան Խուդավերդյանին անդամակցության քարտ է հանձնել, տեղեկացնում է Ռուսարմինֆո-ն:

Նշվում է, որ ՌԱՄ-ի մոսկովյան կենտրոնակայանում կայացած հանդիպման ժամանակ Խուդավերդյանը, որն այս տարվա հոկտեմբերից ընդգրկված է ՌԱՄ-ի հոգաբարձուների խորհրդի կազմում, հայտարարել է, որ «Յանդեքս: Դասագիրք» ծառայությունում աշխարհագրության դասընթացներ կհայտնվեն:

Խուդավերդյանն ասել է. «Այսօր արդեն 17 000 ուսուցիչներ ողջ երկրով մեկ օգտագործում են «Յանդեքս: Դասագիրք» ծառայությունը՝ աշակերտներին հանձնարարություններ տալու համար: Ծառայությունում կան միայն մաթեմատիկա և ռուսաց լեզու, սակայն մենք նախատեսում ենք նաև աշխարհագրություն ավելացնել»:

Շոյգուն նշել է, որ ՌԱՄ-ն ու «Յանդեքս»-ն արդեն համագործակցության փորձ ունեն և ապագայում համատեղ կզբաղվեն կրթական ծրագրերի իրականացմամբ:

Ընկերությունը, մասնավորապես, աշխարհագրության օլիմպիադաների և անցկացման հարցում կարող է դառնալ ՌԱՄ-ի գործընկերը:

 

  • Կիսվել: