ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տիբեթում ձնահյուսի հետևանքով 28 զոհ կա

Տիբեթում ձնահյուսի հետևանքով 28 զոհ կա

Առնվազն 28 մարդ է զոհվել Տիբեթի հարավարեւմտյան Նինգչի քաղաքում ձնահյուսի հետեւանքով, տեղեկացնում է Xinhua-ն։

Ինչպես հաղորդվում է՝ դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները հունվարի 20-ին դադարեցվել են։ Ընդհանուր առմամբ փրկարարական աշխատանքներին մասնակցել է 1348 մարդ, ներառյալ՝ հրշեջներ, զինվորականներ ու կամավորներ, եւ 236 միավոր տեխնիկա։ Նրանք միասին ասֆալտապատել են 7,5 կիլոմետր երկարությամբ անցումը՝ ձյան տակից տուժածներին փրկելու համար։ Նրանց հաջողվել է փրկել 53 մարդու, նրանցից հինգը ծանր վնասվածքներ են ստացել։

Նշվում է նաեւ, որ ձնահյուսը իջել է հունվարի 17-ի երեկոյան եւ ծածկել Տիբեթի ինքնավար շրջանի ճանապարհային թունելի մուտքերը, ինչի հետևանքով մարդիկ արգելափակվել են մեքենաների ներսում։

Ըստ Արտակարգ իրավիճակների ծառայության՝ ձնահյուսի պատճառ են դարձել տարածաշրջանում ուժեղ քամին եւ ջերմաստիճանի բարձրացումը:

 

 

 

  • Կիսվել: