ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թել Ավիվում Բլինքենի ու Նեթանյահուի հանդիպման ժամանակ ազդանշաններ են հնչել, նրանք պատսպարվել են բունկերում. Միլլեր

Թել Ավիվում Բլինքենի ու Նեթանյահուի հանդիպման ժամանակ ազդանշաններ են հնչել, նրանք պատսպարվել են բունկերում. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը հինգ րոպեով ապաստանել են բունկերում, երբ Թել Ավիվում նրանց հանդիպման ժամանակ օդային հարվածի ազդանշաններ են հնչել: Այս մասին հայտնել էՊետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ Միլլերն ասել է, թե դրանից հետո հանդիպման բոլոր մասնակիցները լքել են բունկերը, վերսկսել իրենց հանդիպումը և ուղղվել Իսրայելի պաշտպանության նախարարության հրամանատարական կենտրոն՝ շարունակելու քննարկումները։

՛՛Վարչապետ Նեթանյահուի և պատերազմի կաբինետի հետ պետքարտուղարի հանդիպման ժամանակ օդային հարվածների ազդանշանները միացան, և նրանք հինգ րոպեով ապաստան գտան բունկերում՛՛,-ասել է Միլլերը:

Նշենք, որ սա ԱՄՆ պետքարտուղարի երկրորդ այցն է Իսրայել` ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի սկսվելուց հետո։ Նա երկիր է վերադարձել տարածաշրջանի ղեկավարների հետ մի շարք այցելություններից հետո։

 
 
 

 

  • Կիսվել: