երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
Թեհրանը Հարավային Կովկասում սահմանների փոփոխություն չի ընդունի. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական

Թեհրանը Հարավային Կովկասում սահմանների փոփոխություն չի ընդունի. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական

Կովկասում հարևանների հետ սահմաններն անվտանգային նշանակություն ունեն Իրանի համար, և Թեհրանը սահմանների փոփոխություն չի ընդունի:

Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայեթին՝ «Քեյհան» օրաթերթին տված հարցազրույցին անդրադառնալով  Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին:

«Փորձը ցույց է տվել, որ երբ երկրների սահմանները փոխվում են, ճգնաժամի օջախ է առաջանում, որի վերջն անհայտ է: Հարավային Կովկասում մեզ սահմանակցում են Ադրբեջանն ու Հայաստանը: Թույլ չենք տա, որ սահմանները փոփոխության ենթարկվեն»,- ասել է Վելայեթին:

  • Կիսվել: