ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Ուկրաինային Patriot-ի հրթիռների նոր փաթեթ կփոխանցի. Զելենսկի

ԱՄՆ-ն առաջիկա օրերին Ուկրաինային Patriot-ի հրթիռների նոր փաթեթ կփոխանցի. Զելենսկի

Ուկրաինան առաջիկա օրերին ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված հակաբալիստիկ հրթիռների նոր փաթեթ, լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է РБК-Украина-ն:

Ըստ Զելենսկու՝ համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում: Նա նշել է, որ ամերիկյան փաթեթի մատակարարումը սպասվում է արդեն առաջիկա օրերին։

Բացի դրանից, Ուկրաինայի նախագահը հայտնել է մի շարք եվրոպական երկրների հետ ձեռք բերված համաձայնությունների մասին։ Թեև մատակարարումների հստակ ժամկետները դեռ որոշված չեն, սակայն Ուկրաինան, ըստ նրա, կստանա նաև լրացուցիչ PAC-3 հրթիռներ Patriot համակարգերի համար։

Որսիչ հրթիռների պակասը շարունակում է մնալ ուկրաինական ՀՕՊ-ի գլխավոր խնդիրներից մեկը: Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը հայտարարել էր, որ երկրում գրեթե չեն մնացել հրթիռներ բալիստիկ թիրախների որսման համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների արտադրության արտոնագիր կտրամադրի։

  • Կիսվել: