հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Թեհրանում ընթանում է Պուտինի և Ռայիսիի հանդիպումը

Թեհրանում ընթանում է Պուտինի և Ռայիսիի հանդիպումը

Թեհրանում մեկնարկել է Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը:

Հատնի է, որ երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության, ինչպես նաև միջազգային հարցեր:

Պուտինը բանակցություններ կվարի նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ, ապա կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ ձևաչափով բանակցությունների արդյունքներով նախագահները հանդես կգան հայտարարությամբ:

  • Կիսվել: