հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Թեհրանում կայանալու է երկու կարևոր գագաթնաժողով՝ Պուտինի և Էրդողանի մասնակցությամբ. Անկարայում ԻԻՀ դեսպան

Թեհրանում կայանալու է երկու կարևոր գագաթնաժողով՝ Պուտինի և Էրդողանի մասնակցությամբ. Անկարայում ԻԻՀ դեսպան

Անկարայում ԻԻՀ դեսպանը հայտնել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ Թեհրանում կայանալու է երկու կարևոր գագաթնաժողով, գրում է parstoday.com-ը:

Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարազմանդն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Հաջորդ շաբաթ Թեհրանում տեղի կունենան Իրան-Թուրքիա հարաբերությունների գերագույն կոմիտեի և Աստանայի նախաձեռնության ղեկավարների երկու կարևոր գագաթնաժողովները, որոնց մասնակցելու նպատակով Թեհրան կայցելեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեբ Թայիփ Էրդողանը»։

Մոհամմադ Ֆարազմանդն իր թվիթերյան միկրոբլոգում հավելել է.«Տարածաշրջանային և միջազգային ճակատագրական զարգացումների ֆոնին Թեհրանը մեկ օրում կհյուրընկալի երկու կարևոր գագաթնաժողով՝ «Իրան-Թուրքիա հարաբերությունների գերագույն կոմիտեի յոթերորդ գագաթնաժողովը» և «Աստանայի նախաձեռնության յոթերորդ գագաթնաժողովը», որոնք երկուսն էլ կայանալու են մի քանի տարվա ընդմիջումից հետո»:

Ֆարազմանդն ընդգծել է.«Թեհրանի վարած դիվանագիտական աշխատանքի բազմազանությունն ու ծավալն ուշագրավ են»:

  • Կիսվել: