երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թեհրանում հրաժեշտ են տալիս գեներալ Սոլեյմանիին. տեսանյութ

Թեհրանում հրաժեշտ են տալիս գեներալ Սոլեյմանիին. տեսանյութ

Այսօր Թեհրանում հրաժեշտ են տալիս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: տեղեկացնում է BBC News-ը:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ն Բաղդադի օդանավակայանի շրջանում գործողություններ է անցկացրել, որոնց հետեւանքով սպանվել են Ղասեմ Սոլեյմանին եւ Իրաքում շիական աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուխանդիսը, որոնց Վաշինգտոնում համարում են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կազմակերպիչներ:

Նշվում է, որ գեներալի դուստրը՝ Զեյնաբ Սոլեյմանին, հուղարկավորության ժամանակ ԱՄՆ-ին զգուշացրել է «սեւ օրերի» մասին:

Նա ասել է. «Խելագար Թրամփ, չկարծես, թե ամեն ինչ կավարտվի հորս տառապալի մահով»:

Միեւնույն ժամանակ Իրանի նախագահ Հասան ռոհանին նշել է. «Ամերիկացիներն իսկապես չեն գիտակցում՝ ինչ լուրջ սխալ են թույլ տվել»:

Հրաժեշտից հետո գեներալի մասունքները կտեղափոխեն Կում, որը համարվում է շիաների կենտրոններից մեկը:

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել եւ ասել է, որ դաժան վրեժ է սպասվում նրանց, որոնց ձեռքերին է Սոլեյմանիի եւ մյուս տառապյալների արյունն է:

 

 

  • Կիսվել: