հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Տեղի է ունենում գերիների փոխանակում ուկրաինական կողմի հետ. Պուշիլին

Տեղի է ունենում գերիների փոխանակում ուկրաինական կողմի հետ. Պուշիլին

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ այսօր տեղի է ունենում գերիների փոխանակում ուկրաինական կողմի հետ: Նա նշել է, որ այն իրականացվում է ՛՛110-ը 110-ի հետ՛՛ բանաձևով:

՛՛Մենք Կիևին ենք փոխանցում 110 բնակիչների, հիմնականում՝ կանանց: Ուկրաինական զնդաններից տուն ենք վերադարձնում 80 քաղաքացիական նավաստիների, որոնք այնտեղ որպես պատանդ են պահվել: Բացի այդ, ազատություն կստանան Դոնեցկի և Լուգանսկի 30 զինծառայողներ՛՛,-գրել է Պուշիլինը:

 

 

  • Կիսվել: