ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ճաշի սեղանի շուրջ սմարթֆոններով զբաղվելու փոխարեն պետք է իրար հետ շփվել. Հռոմի պապ

Ճաշի սեղանի շուրջ սմարթֆոններով զբաղվելու փոխարեն պետք է իրար հետ շփվել. Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել մարդկանց ճաշի սեղանի շուրջ եղած ժամանակ ոչ թե զբաղվել բջջային հեռախոսներով, այ լշփվել  միմյանց հետ, գրում է dailymail.co.uk-ը:


Պոնտիֆիկոսն այս մասին ասել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալների առաջ. «Ինքս ինձ հարց եմ հղում՝ արդյոք դուք ձեր ընտանիքներում գիտե՞ք՝ ինչպես հաղորդակցվել, թե՞ դուք նման եք այն երեխաներին, որոնք ճաշի սեղանի շուրջ իրենց բջջային սարքերով են զբաղված: Այդ սեղանների շուրջ այնպիսի լռություն է, ինչպիսին լինում է պատարագին, սակայն նրանք չեն շփվում իրար հետ»:

Ըստ Հռոմի պապի՝  ընտանիքները՝ ծնողները, երեխաները, տատիկ-պապիկները, քույր-եղբայրները, պետք է կրկին սովորեն հաղորդակցվել ընտանիքի ներսում:

Նշենք, որ ավելի վաղ պոնտիֆիկոսը նաև ասել էր, որ բջջային հեռախոսները կապ հաստատելու, իսկ կյանքը՝ հաղորդակցվելու համար են:

Նա նշել էր. «Ազատեք ինքներդ ձեզ կախվածությունից: Երբ դառնում եք բջջային հեռախոսի գերին, կորցնում եք ազատությունը»:

  • Կիսվել: