հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ճապոնիան ողջունել է խաղաղության պայմանագրի համաձայնեցման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները

Ճապոնիան ողջունել է խաղաղության պայմանագրի համաձայնեցման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները

Ճապոնիան ողջունում է խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի արած հայտարարությունները:

«Երկու երկրների միջև հակամարտության վերջնական կարգավորումը վճռորոշ նշանակություն ունի Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար: Ճապոնիան հույս ունի, որ մոտ ժամանակներս կստորագրվի երկու կողմերի միջև համաձայնեցված խաղաղության պայմանագիրը, ու տարածաշրջանի հետ կապված խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով և մշտական հիմունքներով»,- ասված է Ճապոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

  • Կիսվել: