շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ճապոնիան հայտարարել է Կուրիլների պատճառով Ռուսաստանի հետ բախման հավանականության մասին

Ճապոնիան հայտարարել է Կուրիլների պատճառով Ռուսաստանի հետ բախման հավանականության մասին

Կուրիլյան կղզիների հարցով Ռուսաստանի հետ բանակցությունների եւ խաղաղության պայմանագրի կնքման չեղարկումը կարող են ավարտվել երկու երկրների միջեւ բախումով՝ Ճապոնիայի վրա ԱՄՆ-ի ազդեցության ուժեղացման պատճառով։

 Այս մասին Shukan Gendai-ի հետ զրույցում ասել է Ճապոնիայի խորհրդարանի Վերին պալատի անդամ Մունեո Սուձուկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
 
«Եթե Ռուսաստանի հետ «հյուսիսային տարածքների» շուրջ խաղաղության պայմանագիր չկնքվի, Ճապոնիան կարող է էլ ավելի շատ հայտնվել ԱՄՆ-ի ազդեցության տակ եւ ի վերջո բախվել Ռուսաստանի հետ»,- ասել է Սուձուկին։ 
 
Ընդ որում, նա խոստովանել է, որ Մոսկվայի գործողությունների պատճառը Տոկիոյի պատժամիջոցներն են։
 
Նա նշել է, որ Ճապոնիայի շահերի է բխում այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա պահպանել երկխոսությունը եւ պաշտպանել իր դիրքորոշումն ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի առջեւ։

  • Կիսվել: