շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թբիլիսիում ընթանում է «Լույսը չպետք է մարի» երթը

Թբիլիսիում ընթանում է «Լույսը չպետք է մարի» երթը

Թբիլիսիի Հանրապետության հրապարակից սկսվել է «Լույսը չպետք է մարի» լրատվամիջոցների աջակցության երթը, գրում է aliq.ge-ն:

Երթին միացել է նաև Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին. նրա խոսքով` «լրատվամիջոցների ազատությունը շատ կարևոր է, քանի որ ազատությունը կախված է նրանց այսօրվա գոյությունից»։

Քաղաքացիները լապտերներով Հանրապետության հրապարակից շարժվում են դեպի Ռուսթավելիի պողոտա` միանալու խորհրդարանի առջև կայանալիք ամենօրյա հանրահավաքին, որտեղ նաև լուսանկարների ցուցահանդես է կազմակերպվել։

Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին միացել է «Հանրային հեռարձակողների երթը»։

«Լույսը չպետք է մարի» բողոքի ակցիան առցանց 22 լրատվամիջոցների մեկնարկած արշավ է, որոնք միավորվել են անկախ լրատվամիջոցներին աջակցելու նպատակով։

 

  • Կիսվել: