հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թբիլիսիում ցույցերի մասնակիցների հետ ձերբակալվել է նաև ընդդիմադիր կուսացկության առաջնորդը

Թբիլիսիում ցույցերի մասնակիցների հետ ձերբակալվել է նաև ընդդիմադիր կուսացկության առաջնորդը

Վրաստանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքն ընդունելուց հետո բազմահազարանոց ցույցեր են սկսվել։ 

Թբիլիսիում հանրահավաքը ոստիկանությունը ցրել է ուժի կիրառմամբ` օգտագործելով նաև արցունքաբեր գազ, Մոլոտովի կոկտեյլ։ Բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ․ հայտնի է առնվազն 6 ձերբակալվածների մասին, որոնց թվում է ընդդիմադիր «Ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն։

Վրաստանի ցույցերը մեկնաբանել են ԵՄ-ում։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է․ «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը հակասում է Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հայտարարած նպատակին, որին աջակցում է Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը: Դրա վերջնական ընդունումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ մեր հարաբերությունների վրա»։

Նշենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր տեսաուղերձում պաշտպանել է Թբիլիսիում «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ դուրս եկած ցուցարարներին:

  • Կիսվել: