ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թբիլիսիում ցուցարարները խորհրդարանի շենքից հանել են ԵՄ դրոշը և այրել այն

Թբիլիսիում ցուցարարները խորհրդարանի շենքից հանել են ԵՄ դրոշը և այրել այն

Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում ցուցարարները խորհրդարանի շենքից հանել են ԵՄ դրոշը, տրորել այն, ապա այրել։

Ակցիային մասնակցել են «Պահպանողական շարժում» կուսակցության և նրանց կողմից ստեղծված «Ալտ ինֆո» ինտերնետային հարթակի աջակիցները։

Կուսակցության առաջնորդների և անդամների կողմից հնչեցված կոչերի թվում եղել են կոչեր՝ իշխանություններին՝ հրաժարվել երկրի վրա արտաքին ազդեցությունից և խաղադրույք կատարել Վրաստանի ժողովրդի վրա։

«Վրաստանում պետք է կախված լինի միայն մեկ դրոշ, և դա վրացական դրոշն է, ոչ թե այս լաթը»,- ասել են ակցիայի կազմակերպիչները։

Այն բանից հետո, երբ ԵՄ դրոշը պատռել են ու այրել, իսկ փոխարենը վրացական դրոշ կախել, բեմ է բարձրացել մի հոգևորական, և ցուցարարները սկսել են աղոթել։

Ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Կոնստանտին Մորգոշիան, շնորհակալություն է հայտնել մասնակիցներին, որոնք հավաքվել են, ըստ նրա, ինքնաբուխ՝ առաջին իսկ կոչով։

«Մենք պետք է ասենք ոչ թե «Փա՛ռք Ուկրաինային», այլ «Փա՛ռք Տիրոջը», «Փա՛ռք Վրաստանին»», - ասել է Մորգոշիան։

Խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքն ավարտվել է:

  • Կիսվել: