կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Թբիլիսիում ցուցարարները դարձյալ փողոց են փակել

Թբիլիսիում ցուցարարները դարձյալ փողոց են փակել

Թբիլիսիում ցուցարարները կրկին փակել են Ճավճավաձեի պողոտան:

Ըստ վրացական ԶԼՄ-ների՝  նրանք պատրաստվում են գիշերել Թբիլիսիի պետական համալսանի առաջին մասնաշենքի մոտ և վերականգնել իրենց վրանային ճամբարը, որն այնտեղ էր մինչև այսօր առավոտ:

Հիշեցնենք, որ Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում հոկտեմբերի վերջին կայացած ընտրությունների արդյունքները և նշում են, որ դրանք կեղծվել են։ Անցած շաբաթավերջին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ընտրությունների արդյունքները, որոնցում, ըստ պաշտոնական արդյունքների, հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

Տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: