շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թբիլիսիի ծայրամասում խոշոր հրդեհ է բռնկվել

Թբիլիսիի ծայրամասում խոշոր հրդեհ է բռնկվել

Թբիլիսիի ծայրամասում գտնվող Բագեբի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել, կրակն արագ տարածվում է հարակից անտառում, հայտնում է Փարվանա TV-ն:

Նշվում է, որ դեպքի վայրում մոբիլիզացվել են հրշեջ խմբեր: Այլ մանրամասներ այս պահի դրությամբ չեն հաղորդվում:

Թարմացում. ավելի ուշ հայտնի է դարձել, որ հրդեհը չի ազդել բնակելի շենքերի և ենթակառուցվածքների վրա։ Հրշեջներին հաջողվել է բավականին արագ տեղայնացնել օջախները։

Հրդեհի պատճառները այս փուլում անհայտ են։ Վրաստանում այս օրերին ուժեղ շոգ է։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը բազմիցս կոչ է արել քաղաքացիներին զգույշ լինել՝ հրդեհներից խուսափելու համար։

 

  • Կիսվել: