շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թայվանը պատերազմ չի ցանկանում, սակայն պատրաստ է դրան

Թայվանը պատերազմ չի ցանկանում, սակայն պատրաստ է դրան

Ոչ ոք պատերազմ չի ցանկանում, բայց Թայվանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած զարգացման, երկուշաբթի հայտարարել է Թայվանի պաշտպանության նախարար Ցիու Գոչժենը, որի խոսքը մեջբերում է կղզու կենտրոնական լրատվական գործակալությունը:

«Ոչ ոք պատերազմ չի ուզում, բայց պետք է նախապես պատրաստվել։ Որքան ավելի մանրակրկիտ լինի նախապատրաստումը, այնքան ավելի կարգապահ կարող ենք գործել՝ թույլ չտալով քաոս (որոշակի) իրավիճակի առաջացման դեպքում»,- ասել է Ցյու Գոչժենը՝ ելույթ ունենալով Թայվանի օրենսդիր յուանում (խորհրդարանում):

Ավելի վաղ Ցիու Գոչժենն ասել էր, որ Չինաստանը մինչև 2025 թվականը Թայվանի վրա հարձակվելու հնարավորություններ կունենա:

  • Կիսվել: