Թայվանի ճգնաժամի ազդեցությունն ասիական տնտեսության վրա
Axios-ը կանխատեսել է Չինաստանի տնտեսական անկումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան այցին ընդառաջ։
Անցած ամիս Չինաստանը հայտնել էր, որ COVID-19 համավարակի բռնկման հետեւանքով առաջացած ճգնաժամից ի վեր հիմա երկրում գրանցվել է ամենադանդաղ աճը։ Չինաստանի ղեկավարությունը տնտեսության համար պատասխանատու կառույցների ուշադրությունը երկրի ներդրումային գրավչությունն առավելագույնի հասցնելուց տեղափոխել է արտաքին քաղաքականության պահանջարկի սպասարկման վրա։
Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի՝ տնտեսագիտության ծրագրի ավագ գիտաշխատող Ժերար ԴիՊիպոն հայտարարել է, որ նախագահ Սին իր լեգիտիմության աղբյուրը տնտեսական աճի ապահովումից ազգային հեղինակության ավելի լղոզված զգացումի վրա է տեղափոխել։