Չինաստանը Պակիստանի հետ կշարունակի ջանքեր գործադրել Միջին Արևելքում խաղաղության վերականգնման համար. Վան Ի
Չինաստանը պատրաստ է համագործակցել Պակիստանի հետ՝ խաղաղությանն անդադար աջակցելու և երկխոսությունը խրասուսելու նպատակով, ինչպես նաև կշարունակի ջանքեր գործադրել Միջին Արևելքում խաղաղության, կայունության և զարգացման շուտափույթ վերականգնման համար։ Այս մասին այսօր հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարար Վան Ին, տեղեկացնում է Սինհուա-ն:
Նշվում է, որ Վան Ին համապատասխան հայտարարությունն արել է Պակիստանի փոխվարչապետ, արտգործնախարար Մոհամմադ Իսհակ Դարի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:



