շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թալիբների և Աֆղանստանի դիմադրության ուժերի միջև բանակցությունները կանցկացվեն Դուշանբեում

Թալիբների և Աֆղանստանի դիմադրության ուժերի միջև բանակցությունները կանցկացվեն Դուշանբեում

Աֆղանստանի դիմադրության ուժերի և «Թալիբանի» միջև բանակցություններ կանցկացվեն Դուշանբեում՝ Տաջիկստանի և Պակիստանի միջնորդությամբ: Այս մասին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ասել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ բանակցություններից հետո:

«Փանջշիր նահանգում Հակամարտության և լարվածության վաղ վերացումը՝ հրադադար հայտարարելով, ճանապարհներ բացելով և տարածաշրջանի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելով, այսօր ամենակարևոր խնդիրներից է: Տաջիկստանն ու Պակիստանը պայմանավորվել են ջանք գործադրել այդ նպատակներին հասնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Օգոստոսին, երկրից ամերիկյան զորախմբի դուրսբերման ֆոնին, թալիբները գրավել են երկրի բոլոր խոշոր քաղաքներն ու սահմանային անցակետերը: Այնուամենայնիվ, Փանջշիր նահանգը դեռ մնում է անառիկ: Աֆղանստանի աշխարհազորայինների առաջնորդ Ահմադ Մասուդի հետ անհաջող բանակցությունների մասին լուրից հետո ավելի քան երկու շաբաթ թալիբները անարդյունք փորձում են գրոհել տարածաշրջանը:
 
Աֆղանական Tolo News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այժմ Աֆղանստանի Փանջշիր նահանգ տանող ճանապարհները վերաբացվել են, իսկ հեռահաղորդակցության ծառայությունները վերսկսված:

  • Կիսվել: