երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Տաջիկստանը հանում է կորոնավիրուսային սահմանափակումները

Տաջիկստանը հանում է կորոնավիրուսային սահմանափակումները

Տաջիկստանը, հաշվի առնելով երկրում վարակաբանական իրավիճակի բարելավումը, որոշում է կայացրել չեղարկել կորոնավիրուսային սահմանափակումները: Այս մասին Տաջիկստանի ԱԳՆ-ից հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ին:

Ի թիվս այլ չեղարկումների՝ այլևս պարտադիր չի լինելու հասարակական վայրերում դիմակի կրման ռեժիմը:
 

Տաջիկստանի սահմանային անցակետերում այդ երկրի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի երկիր մուտք գործելուց տեղում կրկնակի թեստ հանձնել, եթե ունենան առավելագույնը 72 ժամվա վաղեմության թեստի բացասական պատասխան:

  • Կիսվել: