ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Տաջիկստանում երկու երկրաշարժ է գրանցվել

Տաջիկստանում երկու երկրաշարժ է գրանցվել

Տաջիկստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեի մամուլի քարտուղար Ումեդա Յուսուֆին։

«4 բալ ուժգնությամբ առաջին երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվել է Դուշանբեից 215 կիլոմետր հյուսիս-արևելք, տեղի է ունեցել տեղական ժամանակով 0.54-ին (ՀՀ ժամանակով 23.54-ին), զոհեր կամ ավերածություններ չեն գրանցվել»,- ասել է նա։

Նրա խոսքով, 4 բալ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 8.34-ին (ՀՀ ժամանակով 734-ին), էպիկենտրոնը գտնվել է Դուշանբեից 20 կմ հյուսիս-արևելք։ «Դուշանբեում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3 բալ։

Ստացված տվյալների համաձայն՝ երկրաշարժերի հետևանքով ավերածություններ կամ զոհեր չեն գրանցվել։

  • Կիսվել: