ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Տաջիկստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Տաջիկստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Շաբաթ վաղ առավոտյան Տաջիկստանում 4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, RIA Novosti-ին հայտնել է Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեի մամուլի քարտուղար Ումեդա Յուսուֆին։
«Շաբաթ օրը տեղի ժամանակով 06.24-ին 4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել»,- ասել է նա։
Նրա խոսքով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուշանբե քաղաքից 31 կմ հարավ-արևելք, Նուրեկ քաղաքից 22 կմ հեռավորության վրա։ Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ, Տաջիկստանի մայրաքաղաքում՝ 2-3 բալ։

  • Կիսվել: