ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տաջիկստանի պաշտպանության նախարարն այցելել է Անկարա

Տաջիկստանի պաշտպանության նախարարն այցելել է Անկարա

 Տաջիկստանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Շերալի Միրզոն Թուրքիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Տեղեկության համաձայն՝ Թուրքիայի և Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները Անկարայում ստորագրել են պաշտպանական համագործակցության շրջանակային համաձայնագիր։

Նախարարների գլխավորությամբ տեղի ունեցած բանակցություններն ընթացել են նեղ կազմով և պատվիրակությունների մասնակցությամբ։

Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային անվտանգության և պաշտպանության հարցեր, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները։

  • Կիսվել: