երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նենսի  Փելոսին Սուլեյմանիի սպանությունը «սադրիչ և անհամանաչափ» գործողություն է անվանել

Նենսի Փելոսին Սուլեյմանիի սպանությունը «սադրիչ և անհամանաչափ» գործողություն է անվանել

Թրամփի վարչակազմի սադրիչ, էսկալացիոն և անհամաչափ ռազմական գործողությունը շարունակում է վտանգի ենթարկել զինծառայողներին, դիվանագետներին և Ամերիկայի ու մեր դաշնակիցների քաղաքացիներին։ Այս մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի տարածած հայտարարության մեջ։

Ըստ նրա` Ղասեմ Սուլեյմանիի սպանության գործողությունն իրականացվել է «առանց Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման թույլտվության, առանց Կոնգրեսի հետ խորհրդակցությունների»:

Ընդ որում, Կոնգրեսին ուղղված համապատասխան ծանուցումը, նրա խոսքով, ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ:

«Այդ փաստաթուղթը լուրջ և անհետաձգելի հարցեր է առաջացնում Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու վարչակազմի որոշման ժամկետների, կարգի և հիմնավորման վերաբերյալ: Որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ՝ ես կրկին դիմում եմ վարչակազմին՝ կոչ անելով անհապաղ մանրամասն ճեպազրույց անցկացնել ողջ Կոնգրեսի համար՝ Իրանի հետ կապված ռազմական միջամտության և հետագա քայլերի վերաբերյալ»,- ամփոփել է խոսնակը:

  • Կիսվել: