շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սուդանի մայրաքաղաքի կենտրոնում հրդեհվել է նավթային ընկերության 18 հարկանի աշտարակը

Սուդանի մայրաքաղաքի կենտրոնում հրդեհվել է նավթային ընկերության 18 հարկանի աշտարակը

Սուդանի մայրաքաղաք Խարթումի կենտրոնում բախումների ժամանակ բռնկվել է Greater Nile Petroleum նավթային ընկերության 18-հարկանի աշտարակը, հայտնում է The Associated Press-ը։

Խարթումի կենտրոնում գտնվող Greater Nile Petroleum աշտարակը բռնկվել է կիրակի վաղ առավոտյան Սուդանի բանակի և օպերատիվ աջակցության ուժերի միջև բախումների ժամանակ, հաղորդում են սուդանական լրատվամիջոցները:

Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է բռնկվել հրդեհը և արդյոք զոհեր կան։

Սուդանում  բռնություններ են ապրիլի կեսերից, երբ լարվածություն սկսվեց երկրի զինված ուժերի՝ գեներալ Աբդել Ֆաթահ Բուրհանի գլխավորությամբ և արագ արձագանքման ուժերի միջև՝ գեներալ Մուհամեդ Համդան Դագալոյի գլխավորությամբ:

  • Կիսվել: