ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սթոլթենբերգը քննադատել է ՆԱՏՕ-ում Շվեդիայի հարցում Էրդողանի դիրքորոշումը

Սթոլթենբերգը քննադատել է ՆԱՏՕ-ում Շվեդիայի հարցում Էրդողանի դիրքորոշումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի դիրքորոշումը, որը հունվարի 23-ին հայտարարել է, որ Շվեդիան չպետք է հույսը դնի Անկարայի աջակցության վրա Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելիս։

Այս մասին նա հայտնել է Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանն այրելու հետ կապված ակցիայից հետո։ 
 
Welt հեռուստաալիքին տված հարցազրույցում Սթոլթենբերգը նշել է, որ ինքնարտահայտման ազատությունը եւ կարծիքների ազատությունը արժեքավոր ակտիվներ են ինչպես Շվեդիայում, այնպես էլ ՆԱՏՕ-ի այլ երկրներում, փոխանցում է news.am-ը:
Ստոկհոլմում աջ ծայրահեղականների ցույցը, որն ուղեկցվել է Ղուրանի այրմամբ, վրդովմունք է առաջացրել իսլամական աշխարհում եւ ավելի է սրել հարաբերությունները Շվեդիայի եւ Թուրքիայի միջեւ: Քանի որ Շվեդիայի իշխանություններն արտոնել են շաբաթօրյա հանրահավաքի անցկացումը, Թուրքիան չեղյալ է հայտարարել Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի՝ հունվարի 27-ին նախատեսված այցը Անկարա:
 
Թուրքիան եւ Հունգարիան ՆԱՏՕ-ի միակ երկրներն են, որոնք մինչ օրս չեն համաձայնել Շվեդիայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին։ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի իշխանությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սանձազերծված պատերազմի ֆոնին։ 

  • Կիսվել: