շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ստոլտենբերգը չի բացառում՝ Բախմուտն առաջիկայում կարող է անցնել ՌԴ-ի վերահսկողության տակ

Ստոլտենբերգը չի բացառում՝ Բախմուտն առաջիկայում կարող է անցնել ՌԴ-ի վերահսկողության տակ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոստովանել է, որ Բախմուտը՝ Արտյոմովսկը, առաջիկա օրերին կարող է հայտնվել Ռուսաստանի վերահսկողության տակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Ստոկհոլմում ԵՄ երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպումից առաջ Ստոլտենբերգը կրկին հորդորել է խուսափել ՌԴ-ի հնարավորությունների թերագնահատումից։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Վերջին շաբաթների և ամիսների ընթացքում մենք Արտյոմովսկի շրջակայքում և ներսում կատաղի մարտերի ականատեսն ենք եղել: Չենք կարող բացառել, որ Արտյոմովսկն առաջիկա օրերին կընկնի: Բայց կարևոր է նշել՝ պարտադիր չէ, որ դա շրջադարձային կետ լինի պատերազմի մեջ, սակայն այն շեշտում է, որ մենք չպետք է թերագնահատենք Ռուսաստանին և պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային՛՛։

 

  • Կիսվել: