շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստամբուլում պայթյունի հետևանքով վեց զոհ, 53 վիրավոր կա. Էրդողան

Ստամբուլում պայթյունի հետևանքով վեց զոհ, 53 վիրավոր կա. Էրդողան

Ստամբուլի Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 6-ի, վիրավոր է 53 մարդ: Այս մասին Ինդոնեզիա ուղևորվելուց առաջ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ տեղի ունեցածից ՛՛ահաբեկչության հոտ է գալիս՛՛: Էրդողանը խոստացել է, որ մեղավորներն արժանի պատիժ կստանան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլում ուժեղ պայթյուն է որոտացել, կան զոհեր ու վիրավորներ, պատճառի մասին դեռ տեղեկություններ չկան:

 

  • Կիսվել: